10:17  ,  12 հուլիսի, 2026

Մեսիի նոր ռեկորդը՝ 10 գոլային փոխանցում ԱԱ-ներում

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնությունների ռեկորդակիր գոլային փոխանցումների քանակով՝ 10: Նա նաեւ շարունակում է մնալ լավագույն ռմբարկուն՝ 21 գոլ աշխարհի առաջնություններում:

Քառորդ եզրափակիչում Արգենտինան 3:1 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիային:

Կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Անգլիայի հավաքականը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News