11:04  ,  10 հուլիսի, 2026

Մբապեն աշխարհի առաջնություններում 20 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ աշխարհի առաջնություններում 20 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Մարոկկոյի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը (2։0) Կիլիան Մբապեն մասնակցեց 27 տարեկան եւ 201 օրական։

Մբապեն գերազանցեց լեհ պաշտպան Վլադիսլավ Ժմուդայի տարիքային ռեկորդը, որը գրանցվել էր 1982 թվականին (28 տարեկան եւ 34 օրական)։

20 խաղում Մբապեն խփել է 20 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մբապեն բոլոր հանդիպումներն անցկացրել է ազգային թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի ղեկավարությամբ։ Այս ցուցանիշը եւս ռեկորդային է։

Մբապեն նորամուտն աշխարհի առաջնություններում նշել է 2018-ին Ռուսաստանում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News