11:04 10 հուլիսի, 2026Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ աշխարհի առաջնություններում 20 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Մարոկկոյի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը (2։0) Կիլիան Մբապեն մասնակցեց 27 տարեկան եւ 201 օրական։
Մբապեն գերազանցեց լեհ պաշտպան Վլադիսլավ Ժմուդայի տարիքային ռեկորդը, որը գրանցվել էր 1982 թվականին (28 տարեկան եւ 34 օրական)։
20 խաղում Մբապեն խփել է 20 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Մբապեն բոլոր հանդիպումներն անցկացրել է ազգային թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի ղեկավարությամբ։ Այս ցուցանիշը եւս ռեկորդային է։
Մբապեն նորամուտն աշխարհի առաջնություններում նշել է 2018-ին Ռուսաստանում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.