18:10  ,  9 հուլիսի, 2026

Յամալ. Անհավանական է Մեսիի խաղամակարդակը, ոչ ոք չէր սպասում

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը դրվատանքով է խոսել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Անհավանական է Մեսիի խաղամակարդակն այս առաջնությունում, ոչ ոք չէր սպասում։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Ուրախ եմ նաեւ Նեյմարի եւ Կրիշտիանու Ռոնալդուի։ Նրանք ազել են այս առաջնությանը մասնակցող բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների մանկության վրա։

Նրանց հետ կատարելվելիք լավագույնը ինձ համար եւս լավագույնը կլինի, իսկ եթե ես հասնեմ եզրափակիչ, կձգտեմ միայն հաղթանակի»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիայի, Արգենտինան՝ Շվեյցարիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News