18:10 9 հուլիսի, 2026Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը դրվատանքով է խոսել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Անհավանական է Մեսիի խաղամակարդակն այս առաջնությունում, ոչ ոք չէր սպասում։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Ուրախ եմ նաեւ Նեյմարի եւ Կրիշտիանու Ռոնալդուի։ Նրանք ազել են այս առաջնությանը մասնակցող բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների մանկության վրա։
Նրանց հետ կատարելվելիք լավագույնը ինձ համար եւս լավագույնը կլինի, իսկ եթե ես հասնեմ եզրափակիչ, կձգտեմ միայն հաղթանակի»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիայի, Արգենտինան՝ Շվեյցարիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.