00:03  ,  8 հուլիսի, 2026

Եգիպտոսի թիմի գլխավոր մարզիչ․ Նրանք չեն ցանկանում, որ Մեսին դուրս մնա պայքարից, չկար արդարություն

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականին 2:3 հաշվով պարտվելուց հետո քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային անարդար մրցավարության համար։

«Բացարձակ ակնհայտ է, որ աշխարհի առաջնությունը վերածվել է մարկետինգային ինդուստրիայի։ Նրանք չեն ցանկանում, որ Մեսին դուրս մնա պայքարից։ Այդ պատճառով այս խաղում չկար արդարություն։ Մեսին զուր չպետք է տոնի այդ հաղթանակը։

Այս առաջնության ոչ մի հանդիպման այլեւս չեմ հետեւելու։ Սա բողոք է անարդարության դեմ, որը մենք այսօր տեսանք։ Սրտանց շնորհավորում եմ իմ խաղացողներին։ Նրանք ազգի հերոսներ են»,- Հոսամ Հասանի խոսքը մեջբերում է Haberler.com-ը։

Մինչեւ 79-րդ րոպեն Արգենտինան պարտվում էր Եգիպտոսին 0:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News