00:03 8 հուլիսի, 2026Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականին 2:3 հաշվով պարտվելուց հետո քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային անարդար մրցավարության համար։
«Բացարձակ ակնհայտ է, որ աշխարհի առաջնությունը վերածվել է մարկետինգային ինդուստրիայի։ Նրանք չեն ցանկանում, որ Մեսին դուրս մնա պայքարից։ Այդ պատճառով այս խաղում չկար արդարություն։ Մեսին զուր չպետք է տոնի այդ հաղթանակը։
Այս առաջնության ոչ մի հանդիպման այլեւս չեմ հետեւելու։ Սա բողոք է անարդարության դեմ, որը մենք այսօր տեսանք։ Սրտանց շնորհավորում եմ իմ խաղացողներին։ Նրանք ազգի հերոսներ են»,- Հոսամ Հասանի խոսքը մեջբերում է Haberler.com-ը։
Մինչեւ 79-րդ րոպեն Արգենտինան պարտվում էր Եգիպտոսին 0:2 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.