11:36  ,  6 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Հոլանդը հավասարվեց Մեսիին եւ Մբապեին ռմբարկուների մրցավազքում

Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Բրազիլիայի թիմին խփած երկու շնորհիվ աշխարհի ընթացիկ առաջնության ռմբարկուների մրցավազքում հավասարվեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։ Նրանք խփել են 7-ական գոլ։

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձկվող Հարի Քեյնը 6 գոլով հաջորդ տեղում է։ 4-ական գոլ են խփել իսպանացի Միկել Օյարսաբալը, անգլիացի Ջուդ Բելինգեմը, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն, բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, սենեգալցի Իսմաիլա Սառը եւ մեքսիկացի Խուլիան Կինյոնեսը։

1/8 եզրափակիչում Նորվեգիան Բրազիլիային հաղթել է 2:1 հաշվով եւ կհանդիպի Անգլիայի հետ, որը 3:2 հաշվով պարտության է մատնել Մեքսիկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News