11:36 6 հուլիսի, 2026Նորվեգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Բրազիլիայի թիմին խփած երկու շնորհիվ աշխարհի ընթացիկ առաջնության ռմբարկուների մրցավազքում հավասարվեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին եւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։ Նրանք խփել են 7-ական գոլ։
Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձկվող Հարի Քեյնը 6 գոլով հաջորդ տեղում է։ 4-ական գոլ են խփել իսպանացի Միկել Օյարսաբալը, անգլիացի Ջուդ Բելինգեմը, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն, բրազիլացի Վինիսիուս Ժունիորը, սենեգալցի Իսմաիլա Սառը եւ մեքսիկացի Խուլիան Կինյոնեսը։
1/8 եզրափակիչում Նորվեգիան Բրազիլիային հաղթել է 2:1 հաշվով եւ կհանդիպի Անգլիայի հետ, որը 3:2 հաշվով պարտության է մատնել Մեքսիկային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.