02:04  ,  6 հուլիսի, 2026

ԱԱ-2026. Հոլանդի դուբլի շնորհիվ Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիայի եւ Նորվեգիայի հավաքականները մրցեցին ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում։ 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիան՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ) առաջին անգամ պատմության մեջ։

14-րդ րոպեին Նորվեգիայի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։ Սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 35-ամյա դարպասապահ Օրյան Նյուլանը։

79-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը գլխով կատարած հարվածով փայլուն օգտագործեց պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպի փոխանցումը (տեսանյութ)։  

90-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը եւս մեկ անգամ գրավեց Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը (տեսանյութ

Ավելացված 10-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի  եւ բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակող Նեյմարը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։

Նորվեգիան քառորդ եզրափակիչում կմրցի Մեքսիկա - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News