02:04 6 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիայի եւ Նորվեգիայի հավաքականները մրցեցին ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում։ 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիան՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ) առաջին անգամ պատմության մեջ։
14-րդ րոպեին Նորվեգիայի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։ Սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 35-ամյա դարպասապահ Օրյան Նյուլանը։
79-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը գլխով կատարած հարվածով փայլուն օգտագործեց պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպի փոխանցումը (տեսանյութ)։
90-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը եւս մեկ անգամ գրավեց Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։
Ավելացված 10-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի եւ բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակող Նեյմարը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։
Նորվեգիան քառորդ եզրափակիչում կմրցի Մեքսիկա - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.