Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն թույլ է տվել ԱՄՆ-ի հավաքականի հիմնական հարձակվող Ֆոլարին Բալոգունին մասնակցել Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, թեեւ նախորդ խաղում նա ստացել էր կարմիր քարտ։
«Մոնակոյի» 24-ամյա հարձակվողը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0) հեռացվել էր բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար եւ պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն մեկ խաղի որակազրկումը փոխարինել է մեկ տարվա փորձաշրջանով։ Եթե այս ընթացքում Բալոգունը դարձյալ կարմիր քարտ ստացա, ապա կորակազրկվի մի քանի հանդիպումով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ն այս որոշման համար։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան տարակուսանք է արտահայտել՝ կասկածի տան դնելով որոշման անաչառությունը։
ԱՄՆ-ի եւ Բելգիայի հավաքականները կհանդիպեն հուլիսի 7-ին։ Մրցախաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 04:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի