11:08 6 հուլիսի, 2026Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն թույլ է տվել ԱՄՆ-ի հավաքականի հիմնական հարձակվող Ֆոլարին Բալոգունին մասնակցել Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, թեեւ նախորդ խաղում նա ստացել էր կարմիր քարտ։
«Մոնակոյի» 24-ամյա հարձակվողը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0) հեռացվել էր բոսնիացիների պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար եւ պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն մեկ խաղի որակազրկումը փոխարինել է մեկ տարվա փորձաշրջանով։ Եթե այս ընթացքում Բալոգունը դարձյալ կարմիր քարտ ստացա, ապա կորակազրկվի մի քանի հանդիպումով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ն այս որոշման համար։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան տարակուսանք է արտահայտել՝ կասկածի տան դնելով որոշման անաչառությունը։
ԱՄՆ-ի եւ Բելգիայի հավաքականները կհանդիպեն հուլիսի 7-ին։ Մրցախաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 04:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.