23:04  ,  4 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Մարոկկոն քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեց Կանադայի թիմի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով (տեսանյութ)՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

50-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 26-ամյա կիսապաշտպան Ազեդին Ունաին (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 27-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։

82-րդ րոպեին Ազեդին Ունային դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ եզրափակելով Մադրիդի «Ռեալի» 26-ամյա կիսապաշտպան Բրաիմ Դիասի փոխանցումը (տեսանյութ

Ավելացված 8-րդ րոպեին Բրաիմ Դիասի փոխանցումից հետո աչքի ընկավ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» 30-ամյա հարձակվող Սուֆիան Ռահիմին (տեսանյութ

Քառորդ եզրափակիչում Մարոկկոն կմրցի Պարագվայ - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։

Մարոկկոն երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ 2022-ին Մարոկկոն հասել էր կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News