23:04 4 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեց Կանադայի թիմի հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով (տեսանյութ)՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
50-րդ րոպեին աչքի ընկավ կատալոնական «Ժիրոնայի» 26-ամյա կիսապաշտպան Ազեդին Ունաին (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 27-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին։
82-րդ րոպեին Ազեդին Ունային դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ եզրափակելով Մադրիդի «Ռեալի» 26-ամյա կիսապաշտպան Բրաիմ Դիասի փոխանցումը (տեսանյութ)։
Ավելացված 8-րդ րոպեին Բրաիմ Դիասի փոխանցումից հետո աչքի ընկավ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» 30-ամյա հարձակվող Սուֆիան Ռահիմին (տեսանյութ)։
Քառորդ եզրափակիչում Մարոկկոն կմրցի Պարագվայ - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։
Մարոկկոն երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ 2022-ին Մարոկկոն հասել էր կիսաեզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.