13:23  ,  4 հուլիսի, 2026

Աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան կներկայացնի Հայաստանը

Աշխարհի 118-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաեւան փոխել է մարզական քաղաքացիությունը եւ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ՀԹՖ մամուլի ծառայությունից:

24-ամյա մարզուհին ընդգրկվել է Keron Development Foundation-ի Talent Pool ծրագրում։ Չարաեւան Հայաստանի թենիսի ֆեդերացիաի աջակցությամբ ստացել է Հայաստանի քաղաքացիություն:

Ալինա Չարաեւան WTA դասակարգման աղյուսակում 118-րդն է։ Այս պահին նրա անվան դիմաց երկրի դրոշ ներկայացված չի: Նա ներկայացնում էր Ռուսաստանը:  

Չարաեւան ծնվել է 2002 թ. մայիսի 27-ին Ռուսաստանի Սամարա քաղաքում։ Թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից: 2018-ին ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում։

Պատանեկան մակարդակում ռուսաստանցի թենիսիտուհին 2020 թ. հասել է մինչեւ Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչ, 2019-ին՝ Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի եզրափակիչ, որտեղ հանդես է եկել Անաստասիա Տիխոնովայի հետ։ Նույն տարում ITF պատանեկան դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

WTA-ի հիմնական մրցաշարերում նորամուտը նշել է 2019 թվականին՝ Կրեմլի գավաթի խաղարկությունում։

2025 թ. հասել է WTA 125 շարքի Huzhou Open մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի 89-րդ ռակետ, ռուսաստանցի Վերոնիկա Երժաեւին:  2026 թ. փետրվարին նվաճել է իր առաջին WTA տիտղոսը՝ հաղթելով ԱՄՆ-ի Միդլենդ քաղաքում անցկացված WTA 125 Dow Tennis Classic մրցաշարում։ Եզրափակիչում Չարաեւան առավելության է հասել աշխարհի 22-րդ ռակետ, չինացի Գո Հանյույի նկատմամբ։

Չարաեւան մարզվում է Բարսելոնայի CMC Competition ակադեմիայում եւ 2018-ից աշխատում է մարզիչ Կառլոս Մարտինեսի ղեկավարությամբ։

Վերջին մրցաշարը Ռուսաստանի դրոշի ներքո 24-ամյա թենիսիստուհին անցկացրել է Պորտուգալիայում հունիսի 15-21-ը տեղի ունեցած WTA-125 շարքի Figueira Da Foz Ladies Open մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում պարտվել է աշխարհի 210-րդ ռակետ, թուրք Ալյա Ակսուին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Keron Development Foundation (@keronfoundation)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News