13:23 4 հուլիսի, 2026Աշխարհի 118-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաեւան փոխել է մարզական քաղաքացիությունը եւ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ՀԹՖ մամուլի ծառայությունից:
24-ամյա մարզուհին ընդգրկվել է Keron Development Foundation-ի Talent Pool ծրագրում։ Չարաեւան Հայաստանի թենիսի ֆեդերացիաի աջակցությամբ ստացել է Հայաստանի քաղաքացիություն:
Ալինա Չարաեւան WTA դասակարգման աղյուսակում 118-րդն է։ Այս պահին նրա անվան դիմաց երկրի դրոշ ներկայացված չի: Նա ներկայացնում էր Ռուսաստանը:
Չարաեւան ծնվել է 2002 թ. մայիսի 27-ին Ռուսաստանի Սամարա քաղաքում։ Թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից: 2018-ին ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում։
Պատանեկան մակարդակում ռուսաստանցի թենիսիտուհին 2020 թ. հասել է մինչեւ Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչ, 2019-ին՝ Ֆրանսիայի բաց առաջնության զուգախաղի եզրափակիչ, որտեղ հանդես է եկել Անաստասիա Տիխոնովայի հետ։ Նույն տարում ITF պատանեկան դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
WTA-ի հիմնական մրցաշարերում նորամուտը նշել է 2019 թվականին՝ Կրեմլի գավաթի խաղարկությունում։
2025 թ. հասել է WTA 125 շարքի Huzhou Open մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի 89-րդ ռակետ, ռուսաստանցի Վերոնիկա Երժաեւին: 2026 թ. փետրվարին նվաճել է իր առաջին WTA տիտղոսը՝ հաղթելով ԱՄՆ-ի Միդլենդ քաղաքում անցկացված WTA 125 Dow Tennis Classic մրցաշարում։ Եզրափակիչում Չարաեւան առավելության է հասել աշխարհի 22-րդ ռակետ, չինացի Գո Հանյույի նկատմամբ։
Չարաեւան մարզվում է Բարսելոնայի CMC Competition ակադեմիայում եւ 2018-ից աշխատում է մարզիչ Կառլոս Մարտինեսի ղեկավարությամբ։
Վերջին մրցաշարը Ռուսաստանի դրոշի ներքո 24-ամյա թենիսիստուհին անցկացրել է Պորտուգալիայում հունիսի 15-21-ը տեղի ունեցած WTA-125 շարքի Figueira Da Foz Ladies Open մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում պարտվել է աշխարհի 210-րդ ռակետ, թուրք Ալյա Ակսուին:
Посмотреть эту публикацию в Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.