Miami, here we go!#FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) July 3, 2026
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Մայամիում մրցեց Կաբո Վերդեի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով (տեսանյութ)։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 20-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։
Մեսին աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ եզրափակելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա պաշտպան Լիսանդրո Մարտինեսին երկար փոխանցումը (տեսանյութ)։
59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բուլղարական «Լուդոգորեցի» 26-ամյա կիսապաշտպան Դերոյ Դուարտեն։
Լրացուցիչ ժամանակում Լիսանդրո Մարտինեսը 92-րդ րոպեին առաջ մղեց արգենտինացիներին անկյունայինից հետո։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիական «Լիվերպուլի 27-ամյա կիսապաշտպան Ալեքս Մաք Ալիսթերը։
103-րդ րոպեին Կաբո Վերդեի երկրորդ գոլը հեռվից կատարած անթերի հարվածով խփեց թուրքական «Տրաբզոնսպորի» 23-ամյա պաշտպան Սիդնի Լոպես Կաբրալը։
111-րդ րոպեին Լիոնել Մեսին իրացրեց անկյունայինը եւ Արգենտինայի հաղթական գոլը խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն։ Պաշտոնական արձանագրությունում գրանցվել է ինքնագոլ Կաբո Վերդեի 31-ամյա պաշտպան Դինեյ Բորժեշի անվան դիմաց (տեսանյութ)։
1/8 եզրափակիչում Արգենտինան կմրցի Եգիպտոսի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրալիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի