04:44 4 հուլիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Մայամիում մրցեց Կաբո Վերդեի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով (տեսանյութ)։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 20-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։
Մեսին աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ եզրափակելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա պաշտպան Լիսանդրո Մարտինեսին երկար փոխանցումը (տեսանյութ)։
59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բուլղարական «Լուդոգորեցի» 26-ամյա կիսապաշտպան Դերոյ Դուարտեն։
Լրացուցիչ ժամանակում Լիսանդրո Մարտինեսը 92-րդ րոպեին առաջ մղեց արգենտինացիներին անկյունայինից հետո։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիական «Լիվերպուլի 27-ամյա կիսապաշտպան Ալեքս Մաք Ալիսթերը։
103-րդ րոպեին Կաբո Վերդեի երկրորդ գոլը հեռվից կատարած անթերի հարվածով խփեց թուրքական «Տրաբզոնսպորի» 23-ամյա պաշտպան Սիդնի Լոպես Կաբրալը։
111-րդ րոպեին Լիոնել Մեսին իրացրեց անկյունայինը եւ Արգենտինայի հաղթական գոլը խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն։ Պաշտոնական արձանագրությունում գրանցվել է ինքնագոլ Կաբո Վերդեի 31-ամյա պաշտպան Դինեյ Բորժեշի անվան դիմաց (տեսանյութ)։
1/8 եզրափակիչում Արգենտինան կմրցի Եգիպտոսի հետ, որը պայքարից դուրս է թողել Ավստրալիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.