03:09  ,  4 հուլիսի, 2026

Մեսին ԱԱ-ի 8 անընդմեջ խաղում գոլ խփած միակ ֆուտբոլիստն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի 8 անընդմեջ հանդիպումներում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ։

Աշխարհի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակիչում Մեսին գրավել է Կաբո Վերդեի թիմի դարպասը (1:0, ընթանում է երկրորդ խաղակեսը)։

Նախորդ 7 հանդիպումներում նա գոլ է խփել Հորդանանին (3:1), Ավստրիային (2:0), Ալժիրին (3:0), Ֆրանսիային ԱԱ-2022-ում (3:3, 11մ՝ 4:3), Խորվաթիային (3:0), Նիդերլանդներին (2:2, 11մ՝ 4:3) եւ Ավստրալիային (2:1)։

Մեսին 20 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում գտնվող Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խփել է 18 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News