03:09 4 հուլիսի, 2026Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի 8 անընդմեջ հանդիպումներում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ։
Աշխարհի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակիչում Մեսին գրավել է Կաբո Վերդեի թիմի դարպասը (1:0, ընթանում է երկրորդ խաղակեսը)։
Նախորդ 7 հանդիպումներում նա գոլ է խփել Հորդանանին (3:1), Ավստրիային (2:0), Ալժիրին (3:0), Ֆրանսիային ԱԱ-2022-ում (3:3, 11մ՝ 4:3), Խորվաթիային (3:0), Նիդերլանդներին (2:2, 11մ՝ 4:3) եւ Ավստրալիային (2:1)։
Մեսին 20 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում գտնվող Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խփել է 18 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.