09:45  ,  2 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում տեղի ունեցած խաղում ամերիկացիները 2:0 հաշվով պարտության մատնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին (տեսանյութ

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը, որը 64-րդ րոպեին հեռացվեց մրցակցի ոտնաթաթին կանգնելու համար։

80-րդ րոպեին աչքի ընկավ Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Թիլմանը։

1/8 եզրափակիչում ԱՄՆ-ի մրցակիցը կլինի Բելգիան, որը պայքարից դուրս էր թողել Սենեգալին (3:2)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News