02:50  ,  2 հուլիսի, 2026

ԱԱ-2026․ Բելգիան պայքարից դուրս թողեց Սենեգալին (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բելգիայի հավաքականն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում մրցեց Սենեգալի թիմի հետ եւ հասավ կամային հաղթանակի լրացուցիչ ժամանակում՝ 3:2։

25-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սենեգալի հավաքականի եւ անգլիական «Սանդերլենդի» 22-ամյա կիսապաշտպան Հաբիբ Դիարան։

51-րդ րոպեին Սենեգալի առավելությունը կրկնապատկեց անգլիական «Քրիսթալ Փելասի» 28-ամյա հարձակվող Իսմաիլա Սառը։

86-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց իտալական «Նապոլիի» 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն։

89-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիական «Աստոն Վիլայի» 29-ամյա կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը։

Լրացուցիչ ժամանակի ավելացված 5-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Յուրի Տիլեմանսը։

Բելգիան 1/8 եզրափակիչում կմրցի ԱՄՆ - Բոսնիա եւ Հերցեգովինա դիմակայության հաղթողի հետ։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Բելգիա - Սենեգալ՝ 3:2 (հիմնական ժամանակ՝ 2:2, լրացուցիչ ժամանակ՝ 1:0) (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 86, Յուրի Տիլեմանս, 89, 120+5, 11մ - Հաբիբ Դիարա, 25, Իսմաիլա Սառ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News