17:22  ,  1 հուլիսի, 2026

Դեշամը՝ աշխարհի առաջնությունների ռեկորդակիր

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը աշխարհի առաջնություններում տարավ 17-րդ հաղթանակը մարզչական կարիերայում եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ Նա գերազանցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին գլխավոր մարզիչ Հելմուտ Շյոնի ռեկորդը՝ 16 հաղթանակ։

57-ամյա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից, 2018-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2022-ին՝ փոխչեմպիոնի կոչումը։

Այս առաջնությունից հետո նա կլքի ազգային թիմը։

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում 3։0 հաշվով հաղթել է Շվեդիային եւ հաջորդ խաղում կմրցի Պարագվայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News