17:22 1 հուլիսի, 2026Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը աշխարհի առաջնություններում տարավ 17-րդ հաղթանակը մարզչական կարիերայում եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ Նա գերազանցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին գլխավոր մարզիչ Հելմուտ Շյոնի ռեկորդը՝ 16 հաղթանակ։
57-ամյա Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից, 2018-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2022-ին՝ փոխչեմպիոնի կոչումը։
Այս առաջնությունից հետո նա կլքի ազգային թիմը։
Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում 3։0 հաշվով հաղթել է Շվեդիային եւ հաջորդ խաղում կմրցի Պարագվայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.