14:06  ,  30 հունիսի, 2026

Պարագվայում հանգստյան օր է հայտարարվել Գերմանիայի թիմի նկատմամբ հաղթանակի առթիվ

Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյան երկրում համապետական հանգստյան օր է հայտարարել աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Գերմանիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն հաղթանակի (1:1, 11մ՝ 4:3) առթիվ։

«Այսօր տոնում է ամբողջ երկիրը։ Տոնում է հավաքականի հաղթանակը, որն արտացոլում է մեր ինքնությունը՝ մարտական ոգին, ժողովրդի հավատն ու ուժը, ժողովուրդ, որը երբեք չի հանձնվում։

Շնորհակալություն «Ալբիռոխային» այս հսկայական ուրախության եւ միլիոնավոր պարագվայցիներին մեկ դրոշի տակ դարձյալ միավորելու համար։ Առա՛ջ, Պարագվայ»,- գրել է երկրի նախագահը X սոցիալական ցանցում։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պարագվայի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Շվեդիա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News