14:06 30 հունիսի, 2026Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյան երկրում համապետական հանգստյան օր է հայտարարել աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Գերմանիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն հաղթանակի (1:1, 11մ՝ 4:3) առթիվ։
«Այսօր տոնում է ամբողջ երկիրը։ Տոնում է հավաքականի հաղթանակը, որն արտացոլում է մեր ինքնությունը՝ մարտական ոգին, ժողովրդի հավատն ու ուժը, ժողովուրդ, որը երբեք չի հանձնվում։
Շնորհակալություն «Ալբիռոխային» այս հսկայական ուրախության եւ միլիոնավոր պարագվայցիներին մեկ դրոշի տակ դարձյալ միավորելու համար։ Առա՛ջ, Պարագվայ»,- գրել է երկրի նախագահը X սոցիալական ցանցում։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Պարագվայի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Շվեդիա դիմակայության հաղթողը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.