09:41  ,  30 հունիսի, 2026

ԱԱ-2026. Մարոկկոյի թիմը 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի խաղում Մարոկկոյի հավաքականը Մեքսիկայի Գուադալուպե քաղաքում մրցեց Նիդերլանդների թիմի հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:2:

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» 27-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։

Ավելացված առաջին րոպեին հավասարությունը վերականգնեց Մարոկկոյի թիմի եւ անգլիական «Ֆուլհեմի» 29-ամյա պաշտպան Իսա Դիոպը։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

1/8 եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի Կանադան։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Նիդերլանդներ – Մարոկկո՝ 1:1 (11մ՝ - 2:3), (տեսանյութ)

Կոդի Գակպո, 72 – Իսա Դիոպ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News