09:41 30 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի խաղում Մարոկկոյի հավաքականը Մեքսիկայի Գուադալուպե քաղաքում մրցեց Նիդերլանդների թիմի հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:2:
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիդերլանդների հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» 27-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։
Ավելացված առաջին րոպեին հավասարությունը վերականգնեց Մարոկկոյի թիմի եւ անգլիական «Ֆուլհեմի» 29-ամյա պաշտպան Իսա Դիոպը։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
1/8 եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի Կանադան։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Նիդերլանդներ – Մարոկկո՝ 1:1 (11մ՝ - 2:3), (տեսանյութ)
Կոդի Գակպո, 72 – Իսա Դիոպ, 90+1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.