02:33  ,  30 հունիսի, 2026

Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արթուր Դմիտրիեւը

59 տարեկանում մահացել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արթուր Դմիտրիեւը, հաղորդում է tass.ru-ն։ Նա բուժում էր ստանում մոսկովյան հիվանդանոցներից մեկում։

Արթուր Դմիտրիեւը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել զուգապարում։ 1992թ․ Ալբերվիլի (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում Արթուր Դմիտրիեւը չեմպիոն էր դարձել Նատալյա Միշկուտյոնոկի հետ, 1998թ․ Նագանոյի (Ճապոնիա) Օլիմպիական խաղերում՝ Օքսանա Կազակովայի հետ։

Արթուր Դմիտրիեւը նաեւ աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English