16:44  ,  12 նոյեմբերի, 2026

Ռոնալդինյոն այս կիրակի կվերսկսի կարիերան

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, 46-ամյա Ռոնալդինյոն այս կիրակի կվերսկսի կարիերան՝ «Ռավենայի» կազմում մասնակցելով Իտալիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրի հանդիպմանը «Ֆորլիի» դեմ։

Ռոնալդինյոն այս ամռանն է միացել «Ռավենային», որի նախագահ Իգնացիո Չիպրիանին ֆուտբոլիստի ընկերն է։

Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 299 գոլով եւ որոշել է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ եւս մեկ գոլ խփելու հույսով։

Վերջին պաշտոնական հանդիպումը Ռոնալդինյոն անցկացրել էր 2015 թվականին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում, իսկ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018 թվականին։

Իտալիա C Սերիայի առաջնությունում «Ռավենան» երկրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում