Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասին, հաղորդում է Goal.com-ը։
Փարիզյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լուիս Դիասին համարում է համարժեք փոխարինող վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային, որը ծնկի վիրահատությունից հետո բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանը։
Լուիս Դիասն անցած մրցաշրջանում խփել է 26 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ Նա այժմ վերականգնվում է վնասվածքից հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:08 , 12 նոյեմբերի
15:31 , 12 նոյեմբերի
15:12 , 12 նոյեմբերի
14:22 , 12 նոյեմբերի
14:04 , 12 նոյեմբերի
13:01 , 12 նոյեմբերի
12:33 , 12 նոյեմբերի
12:02 , 12 նոյեմբերի
11:04 , 12 նոյեմբերի 
10:43 , 12 նոյեմբերի