Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և բաժանեցին 3-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 6-րդ և 8-րդ տեղերը:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակեցին 6.5-ական միավոր, իսկ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը՝ 6 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 12-19-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ տեղը: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակեց 6 միավոր:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 15-28-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 24-րդ տեղը:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 14-22-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 22-րդ տեղը: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 22-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի