10:06  ,  29 հունիսի, 2026

ԱԱ-2026. Փլեյ-օֆֆի ամենատարեց մարզիչը

Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ Ուգո Բրոսը դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆի ամենատարեց մարզիչը, հաղորդում է Squawka-ն։

Կանադայի դեմ 1/16 եզրափակիչին Ուգո Բրոսը մասնակցել է 74 տարեկան եւ 79 օրականում։

Նա գերազանցել է Օսկար Տաբարեսի տարիքային ռեկորդը։ 2018թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը ղեկավարել է 71 տարեկան եւ 125 օրականում։

Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը 1/16 եզրափակիչում Կանադային պարտվել է 0:1 հաշվով եւ ավարտել պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News