Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին J խմբում ընդգրկված թիմերը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Հորդանանին:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում անցկացված խաղում Արգենտինայի հավաքականից 19-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն: 31-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Հորդանանի կազմում 55-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ ֆրանսիական «Ռենի» հարձակվող Մուսա Ալ Տամարին, որին փոխանցում կատարեց պաշտպան Էսխան Հադադը:
80-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին այս առաջնությունում խփեց իր 6-րդ գոլը:
Խմբի մյուս խաղում Ալժիրն ու Ավստրիան հաղթողին չպարզեցին: Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
ԱԱ-2026, խմբային փուլ, երրորդ տուր
J խումբ
Հորդանան – Արգենտինա` 1:3 (տեսանյութ)
Մուսա Ալ Տամարի, 55 - Ջովանի Լո Չելսոն, 19, Լաուտարո Մարտինես, 11 մետրանոց, 31, Լիոնել Մեսի, 80
Ալժիր - Ավստրիա՝ 3:3 (տեսանյութ)
Ռաֆիկ Բելգալի, 45, Րիյադ Մարեզ, 60, 90+3 - Մարկո Արնաուտովիչ, 28, Մարսել Զաբիցեր, 55, Սաշա Կալայջիչ, 90+6
Արգենտինան 9 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչում է։ Ավստրիան 4 միավորով երկրորդն է եւ նվաճեց այս խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը: Ալժիրը 4 միավորով պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։ Հորդանանը երրորդ պարտությունը կրեց եւ լքում է առաջնությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի