02:58  ,  28 հունիսի, 2026

ԱԱ-2026․ Անգլիայի եւ Խորվաթիայի հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին L խմբում ընդգրկված թիմերը։

Անգլիայի հավաքականն ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Պանամայի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով (տեսանյութ

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Նրան գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական։

67-րդ րոպեին աչքի ընկավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որին գոլային փոխանցում կատարեց Բելինգեմը։

Անգլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչում է։ Պանաման երրորդ պարտությունը կրեց եւ լքում է առաջնությունը։

Երկրորդ տեղը 6 միավորով գրավեց Խորվաթիայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Գանայի թիմին (տեսանյութ

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Խորվաթիայի հավաքականի եւ  Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Պետար Սուչիչը։

73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Կիպրոսի «Պաֆոսի» պաշտպն Դերիկ Լուկասենը։

83-րդ րոպեին խորվաթների հաղթական գոլը խփեց իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Գանան 4 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։
 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News