02:58 28 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին L խմբում ընդգրկված թիմերը։
Անգլիայի հավաքականն ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Պանամայի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով (տեսանյութ)։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Նրան գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական։
67-րդ րոպեին աչքի ընկավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որին գոլային փոխանցում կատարեց Բելինգեմը։
Անգլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչում է։ Պանաման երրորդ պարտությունը կրեց եւ լքում է առաջնությունը։
Երկրորդ տեղը 6 միավորով գրավեց Խորվաթիայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց Գանայի թիմին (տեսանյութ)։
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Խորվաթիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Պետար Սուչիչը։
73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Կիպրոսի «Պաֆոսի» պաշտպն Դերիկ Լուկասենը։
83-րդ րոպեին խորվաթների հաղթական գոլը խփեց իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Գանան 4 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.