Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում մրցում է Նորվեգիայի հավաքականի դեմ: Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն:
ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլետ» ստադինում անցկացվող հանդիպման 7-րդ րոպեին Դեմբելեն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի փոխանցումը եւ բացեց հանդիպման հաշիվը:
20-րդ րոպեին Մբապեի երկրորդ փոխանցումից հետո 29-ամյա Դեմբելեն դուբլ ձեւակերպեց:
32-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դիպուկ իրացրեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի փոխանցումը եւ 32 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Նորվեգիայի հավաքականից 21-րդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա կիսապաշտպան Տելո Օսգորը, որին փոխանցում կատարեց 22-ամյա հարձակվող Անդրեաս Սկիելերուպը:
Ֆրանսիայի հավաքականն ապահովել 1/16 եզրափակիչի ուղեգիրը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, որտեղ 3:0 հաշվով պարտության էր մատնել Իրաքի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի