00:07 27 հունիսի, 2026Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում մրցում է Նորվեգիայի հավաքականի դեմ: Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականի կազմում առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն:
ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլետ» ստադինում անցկացվող հանդիպման 7-րդ րոպեին Դեմբելեն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի փոխանցումը եւ բացեց հանդիպման հաշիվը:
20-րդ րոպեին Մբապեի երկրորդ փոխանցումից հետո 29-ամյա Դեմբելեն դուբլ ձեւակերպեց:
32-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դիպուկ իրացրեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի փոխանցումը եւ 32 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Նորվեգիայի հավաքականից 21-րդ րոպեին աչքի ընկավ 24-ամյա կիսապաշտպան Տելո Օսգորը, որին փոխանցում կատարեց 22-ամյա հարձակվող Անդրեաս Սկիելերուպը:
Ֆրանսիայի հավաքականն ապահովել 1/16 եզրափակիչի ուղեգիրը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, որտեղ 3:0 հաշվով պարտության էր մատնել Իրաքի թիմին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.