09:56  ,  26 հունիսի, 2026

ԱԱ-2026․ D եւ F խմբի երրորդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի հանդիպումներն ավարտվեցին նաեւ D եւ F խմբերում։

D խմբում փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրին հավակնող Ավստրալիան ու Պարագվայը ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում խաղացին ոչ ոքի՝ 0:0:

Ավստրալիան 4 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Պարագվայը 4 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Անցած տուրում փլեյ-օֆֆ դուրս եկած ԱՄՆ-ի հավաքականը Ինգլվուդում 2:3 հաշվով պարտվեց Թուրքիային։ ԱՄՆ-ի թիմը 6 միավորով խմբի հաղթողն է, Թուրքիան 3 միավորով գրավեց վերջին տեղը եւ լքեց պայքարը։

F խմբում Նիդերլանդների թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թունիսին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Թունիսը երրորդ պարտությունը կրեց եւ լքեց առաջնությունը։

Այս խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ճապոնիան, որը 1:1 հաշվով խաղաց Շվեդիայի հետ եւ 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Շվեդիան 4 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

ԱԱ-2026. D խումբ, երրորդ տուր

Թուրքիա - ԱՄՆ՝ 3:2 (տեսանյութ)

Արդա Գյուլեր, 10, Բարիշ Յիլմազ, 31, Քաան Այհան, 90+8 - Օսթոն Թրասթի, 3, Սեբաստիան Բերհալթեր, 49

Պարագվայ - Ավստրալիա՝ 0:0

F խումբ, երրորդ տուր

Ճապոնիա - Շվեդիա՝ 1:1 (տեսանյութ)

Դայձեն Մաեդա, 56 - Էնթոնի Էլանգա, 62

Թունիս - Նիդերլանդներ՝ 1:3 (տեսանյութ)

Հազեմ Մաստուրի, 54 - Էլիես Սկիրի, 3, ինքնագոլ, Բրայան Բրոբի, 7, Յան Պաուլ վան Հեկե, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News