07:36  ,  25 հունիսի, 2026

ԱԱ-2026. Մեքսիկան երրորդ հաղթանակը տարավ, ՀԱՀ-ն ուժեղ էր Հարավային Կորեայից (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Հարաֆաֆրիկյան Հանրապետության թիմը Մեքսիկայի Գուադալուպե քաղաքում նվազագույն հաշվով պարտության մատնեց Հարավային Կորեայի թիմին։

Միակ գոլը խփեց Կիպրոսի ԱԵԼ-ի հարձակվող Տհապելո Մասեկոն։

Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը A խմբում 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ դորս եկավ 1/16 եզրափակիչ։ Հարավային Կորեան 3 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

A խմբում 9 միավորով հաղթեց Մեքսիկան, որը 3:0 հաշվով պարտության մատնեց Չեխիային։ Աչքի ընկան հոլանդական «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Մատեո Չավեսը, սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը եւ իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Ալվարո Ֆիդալգոն։

Չեխիան 1 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարն այս աշխարհի առաջնությունում։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։

ԱԱ-2026, A խումբ, երրորդ տուր

Հարավաֆրիկյան Հանրապետություն - Հարավային Կորեա՝ 1:0 (տեսանյութ)

Տհապելո Մասեկո, 63

Չեխիա - Մեքսիկա՝ 0:3 (տեսանյութ)

Մատեո Չավես, 55, Խուլիան Կինյոնես, 61, Ալվարո Ֆիդալգո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News