07:36 25 հունիսի, 2026Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Հարաֆաֆրիկյան Հանրապետության թիմը Մեքսիկայի Գուադալուպե քաղաքում նվազագույն հաշվով պարտության մատնեց Հարավային Կորեայի թիմին։
Միակ գոլը խփեց Կիպրոսի ԱԵԼ-ի հարձակվող Տհապելո Մասեկոն։
Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը A խմբում 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ դորս եկավ 1/16 եզրափակիչ։ Հարավային Կորեան 3 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։
A խմբում 9 միավորով հաղթեց Մեքսիկան, որը 3:0 հաշվով պարտության մատնեց Չեխիային։ Աչքի ընկան հոլանդական «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Մատեո Չավեսը, սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը եւ իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Ալվարո Ֆիդալգոն։
Չեխիան 1 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարն այս աշխարհի առաջնությունում։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։
ԱԱ-2026, A խումբ, երրորդ տուր
Հարավաֆրիկյան Հանրապետություն - Հարավային Կորեա՝ 1:0 (տեսանյութ)
Տհապելո Մասեկո, 63
Չեխիա - Մեքսիկա՝ 0:3 (տեսանյութ)
Մատեո Չավես, 55, Խուլիան Կինյոնես, 61, Ալվարո Ֆիդալգո, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.