09:54  ,  23 հունիսի, 2026

ԱԱ-2026. Ֆրանսիան Մբապեի դուբլի շնորհիվ հաղթեց Իրաքին եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում 3:0 հաշվով պարտության մատնեց Իրաքի թիմին եւ ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)։

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հանդիպման 14-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն:


Առաջին խաղակեսից հետո Ֆրանսիա - Իրաք հանդիպումը կայծկի եւ անձրեւի պատճառով ընդհատվեց:


Եղանակային պայմանները բարենպաստ դառնալուց հետո հանդիպումը շարունակվեց: 54-րդ րոպեին 27-ամյա Կիլիան Մբապեն դուբլ ձեւակերպեց, որին փոխանցում կատարեց Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:


Մբապեն, որը 100-րդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում, խփեց 16-րդ գոլն աշխարհի առաջնություններում՝ երկու գոլ զիջելով Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին (18 գոլ):


66-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո խփեց Ֆրանսիայի երրորդ գոլը:

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News