12:34  ,  23 հունիսի, 2026

ԱԱ-2026. Նեյմարը կմասնակցի Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղին

Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Բրազիլիայի հավաքականի ընդհանուր խմբում եւ թիմի հետ պատրաստվում է աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Շոտլանդիայի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նեյմարը մայիսի 17-ին սրունքի մկանային վնասվածք էր ստացել եւ բաց թողել աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումները Մարոկկոյի (1:1) եւ Հայիթիի (3:0) դեմ։ Այժմ նա ամբողջությամբ վերադարձել է մարզումներին եւ կարող է մասնակցել առաջիկա խաղին։

Շոտլանդիա - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 02:00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News