12:34 23 հունիսի, 2026Բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումները Բրազիլիայի հավաքականի ընդհանուր խմբում եւ թիմի հետ պատրաստվում է աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Շոտլանդիայի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նեյմարը մայիսի 17-ին սրունքի մկանային վնասվածք էր ստացել եւ բաց թողել աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումները Մարոկկոյի (1:1) եւ Հայիթիի (3:0) դեմ։ Այժմ նա ամբողջությամբ վերադարձել է մարզումներին եւ կարող է մասնակցել առաջիկա խաղին։
Շոտլանդիա - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 02:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.