Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 5:1 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին։
Դուբլի հեղինակ դարձան անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Բրայան Բրոբի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։ Երկու գոլային փոխանցումով աչքի ընկավ Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը։ Գոլի հեղինակ դարձավ նաեւ անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։
Շվեդիայի հավաքականի միակ գոլը խփեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգան։
Նիդերլանդների թիմը 4 միավորով F խմբի առաջատարն է։ Շվեդիան 3 միավորով երկրորդն է։
ԱԱ-2026, F խումբ, երկրորդ տուր
Նիդերլանդներ - Շվեդիա՝ 5:1 (տեսանյութ)
Բրայան Բրոբի, 5, 17, Կոդի Գակպո, 47, 54, Կրիսենսիո Սամերվիլ, 89 - Էնթոնի Էլանգա, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի