ԱԱ-2026. Նիդերլանդների թիմը պարտության մատնեց Շվեդիային՝ 5:1 (տեսանյութ)

22:57   20 հունիսի, 2026

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 5:1 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին։

Դուբլի հեղինակ դարձան անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Բրայան Բրոբի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։  Երկու գոլային փոխանցումով աչքի ընկավ Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը։ Գոլի հեղինակ դարձավ նաեւ անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։

Շվեդիայի հավաքականի միակ գոլը խփեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգան։

Նիդերլանդների թիմը 4 միավորով F խմբի առաջատարն է։ Շվեդիան 3 միավորով երկրորդն է։

ԱԱ-2026, F խումբ, երկրորդ տուր

Նիդերլանդներ - Շվեդիա՝ 5:1 (տեսանյութ)

Բրայան Բրոբի, 5, 17, Կոդի Գակպո, 47, 54, Կրիսենսիո Սամերվիլ, 89 - Էնթոնի Էլանգա, 59

Netherlands - Sweden Live Score

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.