Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դարձավ Գերմանիայի հավաքականի պատմության մեջ ավագագույն ֆուտբոլիստը, որը հանդես եկավ խոշոր միջազգային մրցաշարում՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն։
Նոյերը 40 տարեկան եւ 79 օրականում մասնակցեց աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը Կյուրասաոյի թիմի դեմ։
Նա գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոտար Մատեուսի տարիքային ռեկորդը։ Եվրո-2000-ի ժամանակ Մատեուսը Պորտուգալիայի թիմի դեմ խաղացել էր 39 տարեկան եւ 91 օրականում։
Գերմանիայի հավաքականը Կյուրասաոյի թիմին հաղթել է 7:1 հաշվով։ Նոյերը 125-րդ հանդիպումն է անցկացրել Բունդեսթիմում։
Հունիսի 20-ին Գերմանիայի մրցակիցը կլինի Կոտ դ’Իվուարի թիմը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի