09:27 15 հունիսի, 2026Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դարձավ Գերմանիայի հավաքականի պատմության մեջ ավագագույն ֆուտբոլիստը, որը հանդես եկավ խոշոր միջազգային մրցաշարում՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն։
Նոյերը 40 տարեկան եւ 79 օրականում մասնակցեց աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը Կյուրասաոյի թիմի դեմ։
Նա գերազանցեց Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոտար Մատեուսի տարիքային ռեկորդը։ Եվրո-2000-ի ժամանակ Մատեուսը Պորտուգալիայի թիմի դեմ խաղացել էր 39 տարեկան եւ 91 օրականում։
Գերմանիայի հավաքականը Կյուրասաոյի թիմին հաղթել է 7:1 հաշվով։ Նոյերը 125-րդ հանդիպումն է անցկացրել Բունդեսթիմում։
Հունիսի 20-ին Գերմանիայի մրցակիցը կլինի Կոտ դ’Իվուարի թիմը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.