22:59  ,  14 հունիսի, 2026

ԱԱ-2026. Գերմանիան հաղթեց Կյուրասաոյին՝ 7:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մրցեց Կյուրասաոյի հավաքականի հետ, որն առաջին անգամ է նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 7:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ  Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։ Աչքի ընկան նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունը, «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը։

Կյուրասաոյի թիմի գոլը խփեց շվեյցարական «Ցյուրիխի» կիսապաշտպան Լիվանո Կոմենենսիան։

Երկրորդ տուրում Գերմանիան հունիսի 20-ին կմրցի Կոտ դ’Իվուարի, Կյուրասաոն՝ Էկվադորի հետ։

ԱԱ-2026, E խումբ, առաջին տուր

Գերմանիա - Կյուրասաո՝ 7:1 (տեսանյութ)

Ֆելիքս Նմեչա, 6, Նիկո Շլոտերբեկ, 38, Կայ Հավերց, 45+5, 11մ, 88, Ջամալ Մուսիալա, 47, Նաթանիել Բրաուն, 68, Դենիզ Ունդավ, 78 - Լիվանո Կոմենենսիա, 21

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News